Վարդենյաց լեռնանցքում վերականգնվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը
SOCIETYՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք սկսվել են հունվարի 31-ին, շարունակվել են նաեւ հունվարի 31-ի ընթացքում, չնայած նրան, որ ճանապարհի անցանելիությունն ապահովվել է հունվարի 30-ի երեկոյան ժամերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, հունվարի 31- ի կեսօրվա դրությամբ ընթանում են ճանապարհի դժվարանցանելի, ձյան կուտակումներով լի հատվածների մաքրման եւ լայնացման աշխատանքները:«Մինչեւ այսօրվա երեկոյան ժամերը հիմնովին կավարտենք ճանապարհի մաքրման եւ լայնացման աշխատանքները՝ ապահովելով լիարժեք երթեւեկություն: Որոշ տեղերում ձյան կուտակումները հասնում են մինչեւ 1 մետրի»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հունվարի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ երթեւեկելի են բոլոր ճանապարհները, բացառությամբ Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



