Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը
SOCIETYՀայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում սկսվել Է բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազական օկրուգի մամուլի ծառայությունից, փորձաթիռն անցկացնում են Մի-24Պ հարվածային ուղղաթիռների եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների ամբողջ Էսկադրիլիայի փորձառու օդաչուները:
Թռիչքներն սկսվելուց առաջ օդաչուների եւ ղեկապետ-օդաչուների հետ անցկացվել են տեսական նախապատրաստական պարապմունքներ եւ անվտանգության պահանջների ու տարբեր կլիմայական պայմաններում ռազմական ավիացիոն տեխնիկայի վարման հիմունքների ստուգարքների հանձնում:
Ուղղաթիռների փորձաթիռների ընթացքում օդաչուները կյուրացնեն վերթիռի, վայրԷջքի, 100-ից մինչեւ 1500 մետր բարձրությունում, տարբեր արագություններով թռիչքների հարցերը: Նաեւ օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները բեռնվածության եւ գերբեռնվածության դեպքում:
Հարվածային եւ փոխադրական ավիացիոն միջոցների ամբողջ ուղղաիռային Էսկադրիլիայի փորձաթիռը կշարունակվի երկու շաբաթ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



