Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Զարուհի Փոստանջյանը կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն, ինչպես կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ

INTERVIEW

Past.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:

– Դեռևս որոշում չենք կայացրել:

– Իսկ կուսակցությունում ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է:

– Շատ նորմալ իրավիճակ է: Աշխատանքային:

– Ե՞րբ եք նախատեսում քննարկում անցկացնել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

– Ամեն օր էլ դա կարող է տեղի ունենալ:

– Դու քո դիրքորոշումը չե՞ս փոխել դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

– Ո՛չ: Ես կողմնակից եմ ընտրություններին դաշինքով գնալու տարբերակին:

– Թեկուզ` ոչ գաղափարական հիմք ունեցող դաշինքո՞վ:


– Իսկ այսօր ո՞ր գաղափարական ուղղությունը կա Հայաստանում: Կամ կա՞ քաղաքական դաշտ, որ գաղափարական էլ լինի:

– Այդ դեպքում, եթե մարտավարական խնդրի շուրջ ձևավորվի դաշինքը, ապա ո՞րն է լինելու մարտավարական այդ խնդիրը` իշխանափոխությո՞ւնը:

– Իշխանափոխությունը ընդամենը նախնական քայլ է: Ամենակարևորը արմատական բարեփոխումներն են: Այն է` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Նաև այնպես պետք է անել, որ երկրում լինի պայքարի դաշտ: Նվազագույնը գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայքարելու հնարավորություն ունենա:

– Իսկ առանց գաղափարական հենքի ձևավորվող դաշինքն այդ հնարավորությունը կընձեռի՞:

– Քաղաքացի պահելուց ավելի մեծ գաղափար այսօր Հայաստանում չկա:

– Արմեն, իսկ ձեր կուսակցության մեջ շատե՞րն են Ձեր կարծիքը կիսում:

– Մեծամասնությունը:

– Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեծամասնությունը չի կարողանում իր որոշումը կայացնել:

– Որովհետև դեռևս որոշում կայացնելու անհրաժեշտություն չունի:

– Իսկ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները կամ այդքան ծավալվող խոսակցությունները միայնակ ընտրությունների գնալու վերաբերյալ, պաշտոնական քննարկումներից դուրս եղող խոսակցություննե՞ր են ընդամենը:

– Նա կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն: Ինչպես և կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ:

– Իսկ կուսակցության նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:

– Որքան էլ էական լինի որևէ մեկի դիրքորոշումը, այնուամենայնիվ, կարևորը կուսակցության ամբողջական դիրքորոշումն է: Իսկ պարոն Հովհաննիսյանը այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ցույց է տվել, որ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու կողմնակից է:

– Իսկ չե՞ք վախենում, որ այս ձգձգվող, տարածվող խոսակցությունները, անվերջ հակադարձումները կարող են հանգեցնել նրան, որ կուսակցությունն ուղղակի փլուզվի և վերանա քաղաքական ասպարեզից:

– Ոչ, չի վերանա: Ինչո՞ւ պետք է վերանա:

– Իսկ մարզայի՞ն կառույցներն ինչ կարծիքի են: Չե՞ք ուսումնասիրել, ներքին հետազոտություն չե՞ք արել:

– Դրա կարիքը չի եղել: Մենք խորհրդի նիստ ենք հրավիրել, և խորհրդի անդամները ընդհանուր առմամբ կողմնակից էին համագործակցությանը, այսինքն` ընտրություններին դաշինքով մասնակցելուն:

– Քաղաքական ո՞ր ուժերը կամ արդեն ձևավորված ո՞ր դաշինքներն են ձեզ առավել հարազատ. ո՞ւմ հետ կցանկանայիք միավորվել:

– Հարազատության խնդիր չկա: Եթե այլ իրավիճակ լիներ, ամենաճիշտը կլիներ, իհարկե, ընտրություններին միայնակ մասնակցելը: 
Իսկ մնացածն արդեն քննարկելու խնդիր է: Վարչությունում կքննարկենք ու կգնանք ընդհանուր եզրակացության:

– Մոտավորապես ե՞րբ կլինի կուսակցության վերջնական որոշումը:

– Չեմ կարող ասել:

Գոհար Սարդարյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025