Բաքվում Եվրոպական խաղերի 3 ավստրիացի մասնակից հայտնվել է հիվանդանոցում
SOCIETYԱվստրիայի հավաքականի 3 մարզիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Բաքվի Եվրոպական խաղերի մասնակիցների համար նախատեսված տարածքի տրանսպորտային հանգույցում տեղի ունեցած միջադեպից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Խաղերի պաշտոնական կայքին հղումով։
«Բուժծառայություններն արձագանքել են տրանսպորտային հանգույցում տեղի ունեցած միջադեպին, որը հանգեցրել է ավստրիացի 3 մարզիկների հոսպիտալացմանը։ Կազմկոմիտեն թիվ մեկ առաջնահերթություն է համարում բոլոր մարզիկների անվտանգությունը և բարեկեցությունը։ Այս պահին մենք չենք կարող տալ ավելի մանրամասն տեղեկություն, սակայն միջադեպի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- նշել է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



