Նիհարում ենք առանց ջանքերի
PHOTOՄեր օրերում հայտնի են բազմապիսի դիետաներ, որոնցից դժվար է ընտրել մեկը, որն իսկապես արդյունավետ է և համապատասխանում է քո բնույթին: Դիետոլոգները բազմաթիվ հետազոտությունների արդյուքում եկել են միասնական կարծիքի, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ է ոչ թե դիետա, այլ պարզապես պետք է հրաժարվել ճարպերից: Սննդի մեջ որքան քիչ ճարպեր օգտագործեք, այնքան շատ քաշ կկորցնեք: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Անգլիացի հետազոտողների իրականացրած նոր հետազոտությամբ պարզվել է, որ ճարպային սնունդը քիչ ճարպեր պարունակող մթերքով փոխարինելը նպաստում է քաշի նվազեցմանը, գոտկատեղի բարակելուն և խելստերինի մակարդակի նվազեցմանը:
Հետազոտությանը մասնակցել են 74 հազար կամավոր: Պարզվել է՝ մարդիկ նիհարել են որոշակի մթերքների նախապատվություն տալով՝ առանց հավելյալ ջանքերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: