Տուսկն անհանգստացած Է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հայտարարություններից
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդի ղեկավար Դունալդ Տուսկը հայտնել Է, թե անհանգստացած Է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հայտարարություններից՝ դրանք նշելով այն մարտահրավերների թվում, որոնց բախվում Է Եվրամիությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարներին հասցեագրված նրա նամակում:
Փաստաթղթում, որն ուղարկվել Է Մալթայում ԵՄ-ի ապագային նվիրված ոչ պաշտոնական գագաթնաժողովից մի քանի օր առաջ, որին կմասնակցեն ԵՄ-ի անդամ բոլոր երկրները, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի, Տուսկը նշել Է, որ «մարտահրավերները, որոնց բախվում Է Եվրոպական միությունը, ավելի վտանգավոր են, քան Հռոմի պայմանագրի ստորագրման ժամանակներից ի վեր երբեւԷ»: Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել Է, որ «առաջին սպառնալիքը՝ արտաքինը, կապված Է աշխարհում եւ Եվրոպայի շուրջ աշխարհաքաղաքական նոր իրադրության հետ»:
«Համառ Չինաստանը, հատկապես ծովում, ՈՒկրաինայի եւ իր մյուս հարեւանների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, ահաբեկչությունն ու անարխիան Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որտեղ հանգուցային դեր Է խաղում արմատական իսլամը, ինչպես նաեւ ամերիկյան նոր վարչակազմի՝ անհանգստություն հարուցող հայտարարությունները, ավելի ու ավելի անկանխատեսելի են դարձնում մեր ապագան»,-գրել Է Տուսկը, որի նամակի տեքստը տարածել Է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



