Փալմիրայի հին միջնաբերդը սաստիկ տուժել է ռմբակոծություններից
INTERNATIONAL NEWSՓորձագետները հայտարարում են, որ սիրիական ռազմաօդային ուժերը զգալի վնաս են հասցրել Փալմիրայի հին միջնաբերդին, որտեղ հիմա «Իսլամական պետության» գրոհայիններն են, հայտնում է «Դեյլի սթար» լիբանանական թերթը:
Թերթը մեջբերում է հնագետ Շեյհմուզ Ալիի խոսքերը, որը հայտնել էր, որ երկուշաբթիից սկսած սիրիական ռազմաօդային ուժերը առնվազն 13 ռումբ են նետել: Դրանք բոլորը պայթել են միջնաբերդում ու դրա շրջակայքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փալմիրայի քաղաքացիական ակտիվիստ Հալեդ ալ Հոմսին էլ իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով փլուզվել է 13-րդ դարի ամրոցի պատերի զգալի մասը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում է: Նրա գնահատականով ՝ վնասվել է ամրոցի պատերի 25 տոկոսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



