Սիրիական ընդդիմությունն առաջին անգամ զրահատեխնիկա Է ստացել ԱՄՆ-ից
INTERNATIONAL NEWS«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմության ուժերի դաշինքը (SDF) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ընդլայնել Է աջակցությունը Սիրիայում գործող իր դաշնակիցներին եւ առաջին անգամ սկսել Է նրանց մատակարարել զրահատեխնիկա: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով SDF-ի ներկայացուցիչ Թալալ Սելոյին:
Զրահատեխնիկան եւ զրահափոխադրիչներն ստացվել են 4-5 օր առաջ, ասել Է նա: Դաշինքը հիմնականում բաղկացած Է քրդական ջոկատներից:
SDF-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած տեխնիկայի ոչ մեծ քանակությանը, դա «իրենց ցուցաբերվող նոր աջակցության վկայությունն Է»: «Մինչ այդ մենք նմանօրինակ աջակցություն չԷինք ստանում, մեզ տրամադրում Էին թեթեւ զենք ու զինամթերք»,- հավելել Է Թալալ Սելոն:
«Դա ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից լիակատար աջակցության, մեր զորքերին ցուցաբերվող ավելի մեծ օժանդակության դրսեւորումներ են, քան ավելի վաղ»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



