Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության խոսնակը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր և խոսնակ Այհան Բիլգենը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բիլգենը հունվարի 30-ին ձերբակալվել էր Դիարբեքիրում: Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
4
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
5
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch



