Պակիստանում ավտոբուսների բախման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն 11 մարդ զոհվել եւ եւս 9-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս–արեւմտյան Մալաքանդ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրասպրոտային հատահարի հետեւանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Մալաքանդի կառավարական ներկայացուցչի տեղակալ Սայեդ Զաֆար Ալի Շահը հայտնել է, որ Շահիդ–Մորե տեղանքում բախվել եւ անդունդն են գլորվել երկու մարդատար ավտոբուսներ։ Վթարի պատճառը լեռնային նեղ ավտոճանապարհի վրա վարորդների ցուցաբերած անզգուշությունն է եղել։
11 մարդ, ներառյալ 5 կին եւ մեկ երեխա զոհվել են տեղում, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Չի բացառվում, որ վթարի զոհերի թիվը կաճի, քանի որ վիրավորներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



