Առատ, երկար և փայլուն թարթիչներն այլևս երազանք չեն
PHOTOՅուրաքանչյուր կնոջ երազանքն է ունենալ երկար ու խիտ թարթիչներ: Մշտապես գայթակղիչ հայացք ունենալը կնոջ գեղեցկության գրավականն է: Այս ամենը կարելի է ստանալ նաև տնային պայմաններում:
1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն:
2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք կատարյալ արդյունքների:
3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը:
4. Е վիտամինի յուղը հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: