Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Պուտինի ու Օբամայի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայանալիք հանդիպումը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 28-ին:
Սպիտակ տունը ևս հաստատել է վերոնշյալ հանդիպումը` հստակեցնելով, որ նախագահների բանակցությունների թեման կլինի Ուկրաինան:
«Մեր եվրոպացի գործընկերները ընդգծել են միասնական դիրքորոշման կարևորությունը` կապված Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության հետ: Նախագահ Օբաման կօգտվի այդ հանդիպման հնարավորությունից` Ուկրաինայում դրությունը քննարկելու համար: Նա կկենտրոնանա Մոսկվային ստպիելու վրա, որպեսզի վերջինս իր պարտականությունները կատարի: Դա կլինի երկկողմանի կապերի գլխավոր ազդանշանը»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



