Բեռլինում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապերի մեջ երեք կասկածյալների. Bild
INTERNATIONAL NEWSԳերմանիայի մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երեք ենթադրյալ իսլամիստներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Իսլմական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Բեռլինի դատախազությունը գործ Է հարուցել պետական անվտանգությանն սպառնացող հանցագործության նախապատրաստման կասկածանքով:
Գերմանիայում ահաբեկչական գործողության կատարման կոնկրետ պլանների մասին տեղեկատվություն չկա, նշել Է Bild-ը: Կասկածյալները, հրատարակության տվյալներով՝ հաճախ են եղել մայրաքաղաքի Մոաբիտի շրջանի աղոթարանում, ուր այցելում Էր թունիսցի Անիս Ամրին, որն անցյալ տարվա վերջին ահաբեկչական գործողություն կատարեց Բեռլինի Ծննդյան տոների շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



