Թրամփի քաղաքականության քննադատությամբ հուշագիրն ստորագրել են Պետդեպի 900 աշխատակիցներ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության Է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում Է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հաղորդել Է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել Է, որ հուշագիրը հանձնվել Է ղեկավարությանը:
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել Է, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել Է. նրանք պետք Է «հաշտվեն կամ հեռանան»:
ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում Է շուրջ 69 հազար մարդ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



