Շուլցը Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը եւ նրան նախազգուշացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Այն, ինչ Թրամփն Է անում, Ամերիկային հարիր չԷ»,-ասել Է քաղաքական գործիչը, նշելով, որ Միացյալ Նահանգները, ինչպես աշխարհի ոչ միայլ երկիր, ժողովրդավարության ու ազատության խորհրդանիշն Է:
Շուլցը հորդորել Է Եվրոպային՝ պաշտպան կանգնել լիբերալ արժեքներին: «Եթե Թրամփն այժմ սկսում Է անտեսել այդ արժեքները, ապա ես, դառնալով կանցլեր, կասեմ նրան. «Դա Գերմանիայի եւ Եվրոպայի քաղաքականությունը չԷ»,-հայտարարել Է նա:
Կանցլերի թեկնածուն նաեւ նշել Է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի համաձայնությունների կատարումից հետո:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



