Ինչպես են հագնվում հայ տղաներն ու աղջիկները ձմռանը
PHOTOTert.am Life-ը գրում է.
2017–ին նորաձևության տներն շռայլ են գտնվել` ներկայացնելով այս տարվա նորաձև գույները։ Այն իսկական գունապնակ է։ 2017–ին նորաձև են բնական գույները` կապույտն իր բոլոր երանգներով, դասական կարմիրը, դարչնագույնը, մուգ կանաչը, գինեգույնը, մոխրագույնն ու մանուշակագույնը։ Ոճային խառնուրդները չեն դադարում նորաձև լինել։
Զամշե կոշիկներն այս տարվա գլխավոր թրենդը կլինի, բայց իր տեղը չեն զիջի նաև կաշվե կոշիկները։ Կաշին միշտ իր ուրույն տեղն ունի նորաձևության աշխարհում, ինչպես սև և սպիտակ դասական գույները։ Ծնկից վեր երկարաճիթ կոշիկները նորից ոճաբանների ուշադրության կենտրոնում են։
Մի շարք դիզայներներ ներկայացրել են գլխարկների նոր հավաքածուները։ Նրանք աշխատել են ներկայացնել արտառոց ձևվածքների և տարբեր գույների գլխարկներ։ 2017–ին նորաձև են լայնեզր գլխարկներն ու կեպիները։
Tert.am Life-ը Street Style խորագրում ներկայացնում է հայ երիտասարդների լուքերը՝ ցույց տալով, թե ինչ են նախընտրում հագնել հայ երիտասարդները ձմռանը։ Ֆոտոշարքն իրականացրել ենք Երևանի կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ