Թբիլիսիում ակցիա Է անցկացվում «Գազպրոմի» հետ պայմանագիրը հրապարակելու պահանջով
SOCIETY Թբիլիսիում կառավարական վարչակազմի շենքի առջեւ ակցիա Է անցկացվում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության եւ դրա կողմնակիցների մասնակցությամբ, որոնք պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքված նոր համաձայնագրի պայմանները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ վրացական կողմը համաձայնել Է «Գազպրոմ Էքսպորտի» առաջարկությանը Ռուսաստանից Հայաստան «կապույտ վառելիքի» տարանցման համար վճարն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի դրանից, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը ձեռք կբերի հազար խորանարդ մետրը ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով: Վրացի ընդդիմադիրները եւ 80 ոչ կառավարական կազմակերպություններ քննադատել են «Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը եւ կառավարությունից պահանջել են հրապարակել պայմանագիրը:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Օնիանին, անընդունելի Է համարում, որ «հասարկությունն իրազեկված չԷ, թե Վրաստանն ինչ գումար Է ստանում հազար խորանարդ մետր գազի տարանցման դիմաց, թե որ երկրի օրենսդրությամբ Է լուծվում վեճը դրա ծագման դեպքում, թե կոնկրետ երբ Է ստորագրվել պայմանագիրը»:
Ավելի վաղ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել Է, որ վրացական կողմը չի կարող իր ցանկությամբ հրապարակել պայմանագրի մանրամասները, դրա համար անհրաժեշտ Է երկու կողմերի համաձայնությունը:
«Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը նաեւ քննադատում Է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն հայտնել Է, որ, պետության ղեկավարի կարծիքով՝ վրացական կողմը կարող Էր նվազագույնի հասցնել վնասները «Գազպրոմ Էքսպորտի» հետ նոր համաձայնագիրը ձեւակերպելիս: Մարգվելաշվիլիի համոզմամբ՝ նոր պայմանագրի պայմաններն ավելի վատն են նախորդներից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



