Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Պոպով
SOCIETYԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել Է նա:
Պոպովն ընդգծել է, որ 2016 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շարունակվում Է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով: «Վերջերս ղարաբաղյան թեման Սերգեյ Լավրովի կողմից քննարկվել Է Էդուարդ Նալբանդյանի, իսկ այնուհետեւ Էլմար Մամեդյարովի հետ: Անհրաժեշտ պայմանների ստեղծման պարագայում հնարավորություն կլինի նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար», - հավելել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



