Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխա՞ն են ուզում ունենալ
PHOTOՆորությունը, որ Քանյեն եւ Քիմը մանկական հագուստի եւ կոշիկների իրենց հավաքածուն են ստեղծում սոցցանցերում նրանց հետեւորդների քննարկման հիմնական թեման է դարձել։

Այսպես՝ Քանյե Ուեսթը կհայտնվի փետրվարի 9-ին մեկնարկող Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ժամանակ, որպեսզի ներկայացնի Yeezy Season 5 նոր հավաքածուն։

Իսկ աստղերի երկրպագուները կասկածում են, որ Քանյեն ու Քիմը մանկական հագուստ են թողարկում, քանի որ ռեփերը եւ ռեալիթի շոուի աստղը մտադիր են 3-րդ երեխան ունենալ։

Քիմին հարցեր են տվել այդ մասին, որոնց հայուհին Twitter–ում պատասխանել է. «Միանշանակ ոչ»։

Սակայն նրա պատասխանն, ըստ երեւույթին, չի գոհացրել զույգի երկրպագուներին, քանի որ Քիմի միկրոբլոգներում քննարկումները դեռ շարունակվում են։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



