Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լուսիկ Ագուլեցի. «Ամեն մարդ չէ, որ կարող է թագավոր լինել»

INTERVIEW

Past.am-ի հյուրն է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին (Սամվելյան)

– Երբեմն մտածում եմ՝ ինչ լավ է, որ ես նկարիչ եմ ծնվել: Մենք ազատ ենք մեր որակի, մեր տեսակի մեջ, բայց քաղաքական գործիչը պատասխանատու է և՛ ուրիշի, և՛ իր, և՛ իր ընտանիքի, և՛ իր անունի համար: Բայց ոչ բոլորն են կարողանում արդարացնել իրենց: Այդ աթոռը գրավելը մեծ պարտականություն է: Եթե իրենք ձգտում են այդ աթոռը վերցնելու՝ իրենք ստիպված են մտնել լուծի տակ: Ազգագրական նյութերով դա մի երևույթ է, երբ, օրինակ՝ գնում են Երուսաղեմը կառուցելու, իսկ այն կառուցելու համար պիտի գնային գերան բերեին, այդ գերանը դնեին քաղաքի մեջ՝ պետական հիմքը կանգնեցնելու համար: Հիմա այն գերանը, որ պետք է բերվի Հայաստան, դրա համար պետք է լուծի տակ մտնել: Գիտենք, որ աշխարհի ամենաուժեղ կենդանիները ձին ու եզն են՝ հիմա այդ ձին և եզը դառնալը շատ դժվար է: Ինչի՞ համար երեք մոգերը գնացին Հիսուսի մոտ, որպեսզի բերեին այդ գերանը, որպեսզի կարողանային Երուսաղեմը կառուցել, այսինքն՝ նոր կյանք սկսել:

– Հայաստանում այդ «գերանը» ո՞ւմ ձեռքերում է:

– Դրա ետևից պետք է գնա մի ամբողջ խումբ: Նայած, թե այդ խումբը ինչպես կկազմավորվի, ինչ իդեալներ կունենա և ինչպիսի մտածելակերպ, ինչպես նա կաշխատի, ինչպիսի պայմաններ կստեղծի դա անելու համար: Իսկ պետության մեջ պետք է այնպես աշխատել, ստեղծագործել, արարել, պետք է այնպես անել, որ ժողովուրդը փոքր–ինչ միջին վիճակով ապրի և ոչ թե շատ հարուստներ ու շատ աղքատներ լինեն: Հարուստները վատ են նրա համար, որ կողքին աղքատն է ապրում, աղքատն էլ վատ է նրա համար, թե ինչու նա հարուստ է, իսկ ես՝ աղքատ: Այդ բալանսը որոշ չափով պիտի պահպանվի. դա մեր երկրի ամենակարևոր նպատակը պիտի լինի:

– Արդյո՞ք հնարավոր է այդ բալանսին հասնել մեր պարագայում:

– Դե, եթե չլինեինք պատերազմական վիճակի մեջ, այո: Շատ դժվար է սահման պահելը, շատ դժվար է հարևան պետությունների հետ լեզու գտնելը, շատ դժվար է այդ խաղաղությունը պահելը: Ասենք՝ սահմանի վրա պատերազմ է, դու թիկունքում քեզ համար արարում ես, ստեղծագործում, արվեստներ ու արհեստներ են զարգացնում, շինարարություն ծավալում:

– Բայց այդ ամենն էլ չի՞ նպաստի, որ երկիրը զարգանա, տնտեսապես իրավիճակը բարելավվի, բանակը հզորացվի ու սահմանին խնդիրներ այլևս չլինեն:

– Այ դա արդեն կապված է, թե ինչ գերան են բերում երկիր: 3–4 ամիս է խոսում ենք ընտրություններից, այդ ընտրությունները հենց այն ճանապարհն են, այստեղ պետք է ընտրվեն, թե ովքեր են բերում այդ գերանը: Այսինքն՝ գերանի ետևից կով է գնում, թե՝ եզ: Եզը ուժեղ է, բեռը քաշող, ձին էլ՝ գեղեցկությունը: Հիմա այդ երկու կենդանիները պիտի գնան գերանը բերեն: Եվ թե ինչպիսի գերան կբերեն՝ կախված է այդ ընտրովիներից, ում կընտրեն: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ուզում է այդ գերանի մասնիկը լինել, պայքարը դրա համար է գնում: Այն, որ մեկը մյուսի հետ միացավ, մեկը մյուսից բաժանվեց՝ այդ ամբողջը խաղեր են: Հիմա յուրաքանչյուրը իր մասնակցությունն է ցույց տալիս, որպեսզի վերջում գնա այդ գերանը բերի: Արդյունքում այդ գերանը ինչպես կբերեն, ում միջոցով, ովքեր կբերեն և ինչպես կկառուցեն, դա արդեն ոչ ոք չգիտի: 

– Լավատե՞ս եք, որ այդ գաղափարական գերանը կգա ու Հայաստանում իրավիճակ կփոխվի:

– Ես այնքան հավատացած եմ, որ մենք արարող ազգ ենք: Եթե դուք մեզ համեմատեք մյուս պետությունների հետ, մենք ո՛չ եգիպտացիներից ենք պակաս, ո՛չ չինացիներից, ո՛չ ռուսներից, ո՛չ էլ ֆրանսիացիներից: Մենք այնպիսի մարդիկ ունենք, որ աշխարհը զարմացնում են, զարմացրել են և կզարմացնեն: Մեր անհատը աշխարհ շուռ կտա: 

– Այն մարդիկ, ովքեր պաշտոն են կորցրել և հիմա ընդդիմության մասն են կազմում, որքանո՞վ է նրանց գործելաոճը ճիշտ կամ բարոյական:

– Ես միայն մեկ բան կասեմ, եթե դու մեկ անգամ նստել ես այդ աթոռին և չես արդարացրել, անհարմար է որպես տղամարդ երկրորդ անգամ նույն բանին ձգտել: Պիտի տղամարդ լինել, որպեսզի երկրորդ անգամ այդ աթոռի աստիճաններով չբարձրանալ, անգամ առաջին քայլն էլ չպիտի դնել, որովհետև ժողովուրդը տեսնում է, հիմար չէ: Նույնիսկ երբ տեսնում ես, թե այդ մարդը ինչպես է իր ճանկերով բարձրանում, այն դեպքում, որ նա արդեն մեկ անգամ իջել է, երբ իր ժամանակն անցել է, և ինքը դուրս մնալով հանդերձ շարունակում է այդպիսի բաներ անել, դա պարզապես ցանկալի չէ: Դա նույնն է, թե միջակ նկարիչը ամեն կերպ փորձի պրոֆեսիոնալ նկարիչների հետ համեմատվել: Ամեն մարդ չի կարող քաղաքական գործիչ լինել: Նրա մեջ դրական որակների այնպիսի ցուցակ պիտի լինի. նա պետք է լինի մարդասեր, ընկերասեր, երկիրն ու հողը սիրող, սահմանն ու զինվորը սիրող: Այդքանը եթե նրա մեջ լինի, և նա կարողանա այդ ամենն ընկալել, նա կարող է լավ քաղաքական գործիչ լինել: Բայց դա ամեն մեկին տրված չէ, դա աստվածային է, նա պետք է իր երեսն ունենա: Ամեն մարդ չէ, որ կարող է թագավոր լինել:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan