ՈՒշադրություն հղիներին. Հղիության ընթացքում գրիպի ու ջերմության հետևանքները
PHOTOՊարզվում է՝ հղիության ընթացքում իմունային համակարգը թուլանում է, այսպիսով մեծանում է գրիպով եւ այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
Եթե կինը հղիության ընթացքում հիվանդանում է գրիպով կամ երկարատև ջերմություն է ունենում, ապա երեխայի մոտ մեծանում է աուտիզմով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես գրում է americanpregnancy.org-ը, այսպիսի կարծիք են հայտնել դանիացի գիտնականները՝ հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա: Սակայն նշենք, որ գրիպը հատկապես առաջին եռամսյակում մեծացնում է վիժելու վտանգը, նաեւ մեծացնում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:
Իսկ ինչպե՞ս կանխարգելել գրիպը հղիության ընթացքում: Past.am-ը ներկայացնում է պարզ խորհուրդներ, որոնք կարող են օգնել գրիպով չհիվանդանալ հղի ժամանակ:
1. Հաճախ լվացեք Ձեր ձեռքերը
Գրիպի վիրուսից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը: Տաք ջուր եւ օճառ օգտագործեք՝ առնվազն 20 վայրկյանի ընթացքում լվանալով ձեռքերի մակերեսն ու ափերը, մատների արանքները: Ջրի եւ օճառի բացակայության դեպքում ձեռքերի համար նախատեսված սպիրտային ախտահանիչ միջոցներ օգտագործեք:
2. Սպանեք միկրոբներին
Ախտահարեք բոլոր այն իրերը, որոնց Դուք ամենահաճախն եք դիպչում տանը, աշխատավայրում, հատկապես, եթե ինչ-որ մեկը հիվանդ է եղել:
3. Առողջ սնվեք
Մրգերն ու բանջարեղենն իմունային համակարգն ամրապնդող բազմաթիվ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգտակար կլինեն ձեզ համար:
4. Խուսափեք մարդաշատ վայրերից
Շատ մարդկանց հետ շփումն այդ ընթացքում կարող է բարձրացնել գրիպով վարակվելու ռիսկը: Ուստի, հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը եւ ախտահանիչ անձեռոցիկներ ու սպիրտ օգտագործեք
5. Վիտամինների օգտագործեք
C, D3 վիտամինները կարող են օգնել հաղթահարել գրիպը, սակայն անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ այն մասին, թե դրանցից որոնք են անվտանգ հղիության ընթացքում:
6. Դիմեք բժշկի
Եթե դուք կայուն բարձր ջերմություն եւ այլ նախանշաններ ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: