Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Համացանվում կատարած ձեր ցանկացած գորոծողություն գրանցվում է. ինչպե՞ս պաշտպանվել Google-ից

PHOTO
Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն, իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։
2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։
Այս ուղեցույցը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։
Արգելեք հավաքագրել տվյալներ այն մասին, թե ինչ կայքեր եք այցելել։
Այս էջում կարող եք անջատել այն գործառույթները, որոնք Google-ին հնարավորություն են տալիս տվյալներ հավաքել Ձեր մասին:
Անջատիչի միջոցով կարող եք դադարեցնել համացանցում կամ հավելվածների միջոցով կատարած ձեր գործողությունների հավաքագրումը:
 
 
Այցելությունների պատմությունը
 
Android սարքերով կատարած գործողությունները
 
Ձայնային հրամանները կամ որոնումները
 
Այստեղ կարող եք անջատել այն գործառույթը, որը գրանցում է YouTube-ում դիտած կամ որոնած տեսանյութերի պատմությունը:
 
 
Ձեր մասին արդեն իսկ հավաքագրված տեղեկատվությունը կարող եք ջնջել այս էջում`Google-ի ձեր օգտահաշիվ (account) մուտք գործելուց հետո։ Եթե չունեք հաշիվ Google-ում, բացեք այն այս էջում` հետևելով համապատասխան հրահանգներին:
 
Ընդ որում՝ ինքներդ կարող եք ընտրել, թե որ ժամանակահատվածի ու ծառայության համար եք ուզում ջնջել տվյալները.
 
 
 
 
 
 
 
 
YouTube-ում Ձեր դիտած ու որոնած տեսանյութերի պատմությունը կարող եք ջնջել այս էջում
 
 
 
Արգելեք գովազդային ծառայություններին հետևել ձեր նախապատվություններին
Այստեղ կարելի է անջատել կամ միացնել գովազդի ցուցադրումը՝ ըստ ձեր հետաքրքրությունների։ Ձեր հետաքրքրություններին համապատասխանեցնելու համար Google-ը կազմում է օգտատիրոջ պատկերը. «Ձեր թեմաները» («Ваши темы», «Your Topics)» և «Իմ էջը» («Мой профиль», «Your Profile») կետերում կարելի է տեսնել,
թե ընկերությունն ինչ տվյալներ է հավաքել ձեր սեռի, տարիքի ու հետաքրքրությունների մասին։ Այս կետերը կարելի է խմբագրել, բայց ավելի հուսալի է անջատել «Գովազդի անհատականացում» ֆունկցիան։ Դրանից հետո Google-ը կդադարի հետևել ձեր հետաքրքրություններին, իսկ դուք այլևս չեք տեսնի ձեր հետաքրքրություններին համապատասխանող գովազդ։
 
 
 
 
Արգելեք բրաուզերներին պահել ձեր գործողությունների պատմությունը և դա օգտագործելթիրախավորված գովազդի համար։
DoubleClick-ը գովազդային ցանց է, որը հավաքում է ձեր ինտերնետային այցելությունների պատմությունը ու հետո ցուցադրում թիրախավորված գովազդներ։
Ովքեր չեն ուզում, որ DoubleClick գովազդային ցանցը հետևի իրենց, նրանց համար Google-ը թողարկել է հավելված բրաուզերի համար։
Այն արգելում է DoubleClick-ին ձեր համակարգչում պահել քուկիներ՝ տեքստային ֆայլեր, որոնցում գրանցվում է ինֆորմացիան այն մասին, թե ինչ կայքեր եք այցելել ու ինչ գովազդ եք դիտել:
 
Կարգավորեք հեռախոսը
 
IOS-ով ու Android-ով աշխատող հեռախոսներում նույնպես կա ֆունկցիա, որը թույլ է տալիս գովազդային ցանցերին հետևել Ձեզ։ Iphone-ներում պետք է մտնել «Կարգավորումներ» («Настройки, Settings) > «Գաղտնիություն» (Конфиденциальность, Privacy) > «Գովազդ» ու ակտիվանցել «Սահմանափակել գովազդներին հետևել» (Ограничить трекинг рекламы, Limit Ad Tracking) կետը։ Android-ում՝ «Կարգավորումներ» (Настройки, Settings) > «Google» > «Գովազդ» ու ակտիվացնել «Անջատել գովազդի անհատականացումը» (Отключить персонализацию рекламы, Disable personalized ads) կետը։
iPhone-ի համար
 
 
Android-ի համար
 
 
Արգելեք Google+-ին օգտագործել ձեր անունը գովազդներում
 
Այս կարգավորումը կապված է Google+ սոցիալական ցանցի հետ։ Նախկինում Google-ը կարող էր գովազդներում Ձեր ընկերներին ցույց տալ Ձեր նկարն ու անունը, եթե մինչ այդ դուք «հավանել եք» այդ ծառայությունը կամ ապրանքը։ Հայտնի չէ՝ կա այդ ֆունկցիան այժմ, թե ոչ, բայց ամեն դեպքում այն կարող եք անջատել այստեղ:
Ուսումնասիրեք, թե էլ ինչ կարելի է արգելել Google-ին։
Հաջորդիվ ներկայացվող կարգավորումները գովազդի հետ ուղիղ կապ չունեն։ Բայց Google-ը մեծ թվով տվյալներ է հավաքում այն մասին, թե ինչ եք դուք անում՝ ներառյալ ձեր ձայնային հրամանների աուդիոները (Okay Google ձայնային որոնումները)։
Այստեղ կարող եք տեսնել, թե ընկերությունն ինչ գիտի ձեր մասին, իսկ անջատել, օրինակ, YouTube-ում դիտած տեսանյութերի կամ ձայնային որոնման պատմությունը կարող եք այստեղ։ Բացի դրանից՝ Google Maps-ը պահպանում է ձեր այցելությունների պատմությունը։ Էջի ներքևում կտեսնեք «Անջատել պատմությունը» մեծ կոճակը:
 
 
YouTube-ը նույնպես ունի իր օգտագործման պայմաններն ու քաղաքականությունը։ Անցանկալի
տեսանյութերը այս պորտալից հեռացնելու համար պետք է այդ մասին հայտնեք հենց YouTube-ին։
 
Կարող եք հայտնել այնպիսի տեսանյութերի մասին, որոնք խախտել են ձեր հեղինակային իրավունքները (Օրինակ՝ ձեր հեղինակած տեսանյութը այլ օգտատեր հրապարակել է իր ալիքում), կամ տեսանյութեր, որոնցում առկա է պոռնոգրաֆիա, բռնություն, սեռական ակտ, տեսանյութեր, որոնք վտանգ են ներկայացնում երեխաների համար, պարունակում են ատելություն, արյունոտ կադրեր, քարոզչություն են անում ընդդեմ ազգի, էթնիկական ծագման, կրոնական համոզմունքների։
Եթե ցանկանում եք հայտնել տեսանյութի մասին, որը չպետք է լինի YouTube-ում (այդ թվում՝ ձեր մասնակցությամբ կամ ձեր մասին տեսանյութերը), արեք հետևյալը.
Նախ՝ պետք է գրանցվել սեփական էջն ունենալու համար, այլապես հնարավոր չէ բողոքել։ Գրանցվելու համար պետք է ստեղծել Google-ի օգտահաշիվ այս էջում։
Այնուհետև ստեղծված էլ. փոստի անունով ու գաղտնաբառով անհրաժեշտ է մուտք գործել YouTube, բացել տեսանյութը, որի մասին ուզում եք բողոքել ու անել հետևյալը.
Տեսանյութի ներքևի հատվածում սեղմել` «Ավելին» (More), այնուհետև` «Հայտնել» (Report):
 
 
 
 
Այնուհետև կբացվի մեկ այլ դաշտ, որտեղ պետք է ընտրել, թե հատկապես ինչ պատճառով տվյալ տեսանյութը չպետք է լինի YouTube-ում
 
Սեքսուալ բովանդակություն
Բռնություն կամ զզվելի բովանդակություն
Ատելի կամ վիրավորական բովանդակություն
Վնասակար ու վտանգավոր գործողություններ
Երեխաների շահագործում
Սպամ է կամ խաբեություն
Խախտում է իմ իրավունքները
Լուսագրերի խնդիր
 

YouTube-ի օգտագործման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Google-ի գաղտնիության քաղաքականությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan