ԱՄՆ-ը թույլատրել Է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից
SOCIETYԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ Է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ասել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



