Թրամփը հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնատվության արարողության ընթացքում հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Եկել Է ժամանակը թարմ հայացք նետելու արտաքին քաղաքականության, շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ «այս բարդ ժամանակներում» հնարավոր կլինի հասնել «խաղաղության եւ կայունության»: Նա նաեւ ընդունել Է, որ բոլոր «երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց շահերը»:
Թրամփը նշել Է «գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման եւ Միացյալ Նահանգների կողմից նոր դաշինքների ստեղծման կարեւորությունը ամերիկյան ռազմավարական շահերի ընդլայնման եւ անվտանգության համար»:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ Թիլերսոնը Պետդեպարտամենտի աշխատանքի մեջ կմտցնի իր բացառիկ հմտությունները: Նա նաեւ նշել Է, որ «այս մարդը հարգանք Է վայելում աշխարհում, եւ այժմ սկսում Է իր ամենակարեւոր ճանապարհորդությունը»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



