Դատապարտյալ համար նախատեսված հանձնուքից հայտնաբերվել է մանրեցված կանեփանման զանգված
SOCIETYՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



