Թուրքիայի փոխվարչապետը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
«Գերմանիայում, այո, կա փախստականների խնդիր, սակայն այդ երկրում մենք այլ խնդիրներ ևս ունենք: Գերմանիան մի երկիր է, որը գրկաբաց է ընդունել Թուրքիայի գլխին պատուհաս դարձած ցանկացած ահաբեկչի: Հեղաշրջման վերջին փորձի կարևոր դերակատարները հյուրընկալվում են Գերմանիայում»,- հայտարարել է Քայնաքը: Նա ընդգծել է, որ որևէ տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին Թուրքիային չհանձնող Գերմանիայի և ուղղաթիռով փախած թուրք զինվորներին թուրքական կողմին չհանձնող Հունաստանի միջև:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



