Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ
SOCIETYՀՀ կառավարությունն Արամայիս Գրիգորյանին հաստատեց Արարատի մարզպետի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Արամայիս Գրիգորյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Արարատի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականից հետո:
Արամայիս Գրիգորյանը 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



