Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական զինվորից հրաժարվելը հանցագործություն է. Դավիթ Բաբայան

SOCIETY

Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական զինվորից հրաժարվելը հանցագործություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված դիվերսիոն գործողություններին և գերի ընկած զինվորից Ադրբեջանի իշխանությունների հրաժարվելու փորձերին:

«Սեփական զինվորից հրաժարվելը ոչ միայն հանցագործություն է, այլև ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այնպես են ներկայացրել այդ գերեվարված զինվորին, կարծես թե նա եկել է վիզա ստանալու կամ քաղաքական ապաստան գտնելու: Ահաբեկչական պետությունից ուրիշ բան չի կարելի սպասել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին` Դավիթ Բաբայանը նշեց, որ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակը և միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ:

«Արդյո՞ք պաշտպանական բանակի գործողությունները դաս կլինեն: Կարծում եմ, կլինեն, բայց ոչ անձամբ Ալիևի համար, քանի որ իր մերձավորներից որևէ մեկը չի զոհվում, հասարակ քաղաքացիների զոհերն իր համար դաս չեն: Նա ցանկանում է, որ նման գործողությունները շարունակվեն, որ հակահայկական մաղձի հերթական չափաբաժինը ներարկի իր ժողովրդի մեջ և իր իշխանությունը դրանով ամրապնդի: Հիմա փորձում է գերեվարված զինվորից հրաժարվել՝ ներկայացնելով բանակից զորացրված, կարգապահությունը խախտած: Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, 2017 թվականը հայերի համար առանձնահատուկ տարի է, նշվում է Շուշիի, Բեր ձորի ազատագրման 25-ամյակը: Ադրբեջանն էլ փորձում է ստվեր գցել այդ ամենի վրա: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հակառակորդը չի փոխվել:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե այս դիվերսիոն գործողությունն արդյոք կապվա՞ծ է ռազմական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության զարգացման հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հրամայական են: Ըստ նրա` Իրան-Հայաստան համագործակցության զարգացումն օբյեկտիվ գործընթաց է, որն ուղղված չէ որևէ պետության դեմ:

Փետրվարի 1-ինժամը 15:00-ի սահմաններումԱրցախի շփման գծի հյուսիսային (Թալիշուղղությամբ հակառակորդըօգտագործելով եղանակային մառախլապատ պայմաններըձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձՊԲառաջապահ ուժերընկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումըդիմել են կանխարգելիչգործողությունների և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել նրանցԱյս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Կազմակերպվածհակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարելադրբեջանական բանակի զինծառայող, 1995թԲարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին ԶադեինՊԲ հաղորդագրությանհամաձայն՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ իշխանությունները փորձում են հրաժարվել գերեվարված զինվորից:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe