Թուրքիայում 177 ոստիկան է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԳյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել 177 ոստիկանի ձերբակալելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկաններին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են իրականացվել Թուրքիայի 25 նահանգում: Ձերբակալված ոստիկաններն օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



