Օբամայի դուստրն աշխատանքի Է տեղավորվել կինոընկերությունում
SOCIETY ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիան, վճարովի ստաժավորում Է անցնում ամերիկյան The Weinstein Company (TWC) կինոստուդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ-ն՝ վկայակոչելով ընկերության մի աղբյուր:
Պորտալի տեղեկատվության համաձայն, Մալիան աշխատում Է նախագծերի բաժնում. նա ընթերցում եւ սցենարներ Է ընտրում հետագա արտադրության համար: Աղբյուրն ընդգծել Է, որ Օբամայի դստեր ստաժավորումը կտեւի մինչեւ գարնան վերջը:
Հրատարակությունում ենթադրում են, որ 18-ամյա Մալիային աշխատանքի մեկ ժամի համար 9 դոլար են վճարում:
TWC-ն զբաղվել Է այնպիսի ֆիլմերի արտադրությամբ, ինչպիսիք են՝ Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո»-ն, Հաս վան Սենտի «Խելացի Ուիլ Հանթինգը», ինչպես նաեւ «Արքան Է խոսում», «Արտիստը» եւ «Իմ ընկերը խենթ Է» ժապավենները:
2016 թվականին Օբամա զույգի ավագ դուստրը՝ Մալիան, ավարտել Է դպրոցը եւ այսպես կոչված gap year («ազատ տարի») Է վերցրել մինչեւ 2017 թվականի աշնանը Հարվարդի համալսարանում ուսումն սկսելը, որտեղ նա արդեն ընդունվել Է: Մալիայի կրտսեր քույրը՝ Սաշան, 15 տարեկան Է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



