Դուտերտեն բանակը կնետի թմրավաճառների դեմ պայքարելու համար
SOCIETYՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել Է, որ մտադիր Է երկրի զինված ուժերն օգտագործել թմրավաճառների դեմ պայքարելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Համապատասխան հրամանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս: Ֆիլիպինների ղեկավարի խոսքով՝ դա անհրաժեշտ Է, քանի որ թմրանյութերը վերածվել են երկրի ազգային անվտանգության սպառնալիքի: Ըստ որում Դուտերտեն ընդգծել Է, որ մտադիր չԷ ռազմական դրություն հայտարարել, թեեւ ավելի վաղ բազմիցս սպառնացել Է դա անել:
Գործակալությունը նման որոշումը կապում Է ֆիլիպինյան ոստիկանության ճգնաժամի հետ, որն առնվազն մեկ ամիս հարկադրված Էր դադարեցնել գործողությունները թմրամաֆիայի դեմ: Առիթ Էր դարձել հարավկորեացի գործարար Չի Իկ Չուի սպանությունը, որին առեւանգել Էին թմրանյութերի դեմ պայքարի հատուկ ջոկատի մարտիկները:
Դրանից հետո Ֆիլիպինների ոստիկանության ղեկավար Ռոնալդ դելա Ռոսան նախազգուշացրել Է իրավապահ մարմիններում «սրիկաների դեմ պատերազմ» սկսելու մասին: Դուտերտեն իր հերթին հայտարարել Է, որ կարգի պահապանների 40 տոկոսը կոռումպացված Է եւ «նույնքան ստոր, որքան եւ թմրավաճառների ելուզակախմբերի պարագլուխները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



