Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը նախօրեին հայտնել էր, որ Թուրքիայում հանդիպումների ժամանակ Մերկելը բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



