Մթերքներ, որոնք տրամադրության անկում են առաջացնում
LIFEԳիտնականները պարզել են, որ բոլոր մթերքները չէ, որ կարող են մարդուն լիարժեք երջանկության զգացողություն տալ: Մթերքների որոշ տեսակներ չեզոք են մարդու համար այն դեպքում, երբ մյուսները եջանկության զգացողություն են պարգևում միայն կարճ ժամանակով, իսկ հետո լինում է տրամադրության ավելի անկում, քան նախքան ուտելն էր:
Բրիտանացի գիտնականները կազմել են մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը։
Չիպս: Սա շատ վտանգավոր մթերք է, որն ամբողջությամբ բաղկացած է մարդու օրգանիզմի համար վնասակար միացություններից, քաղցկեղածին բջիջնեից: Դրանք բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և կախվածություն են առաջացնում: Կարող են լինել ստամոքսաաղիքային շատ հիվանդությունների աղբյուր:
Խոզապուխտ: Այն մեծ քանակությամբ, շաքար, ներկանյութ, կոնսերվանտներ և աղ է պարունակում, որոնք վատ տրամադրություն ստեղծելու հատկություն ունեն:
Ոչ ալկոհոլային քաղցր խմիչքներ: Այսպիսի խմիչքների օգտագործումից հետո կտրուկ բարձրանում և իջնում է շաքարի պարունակությունը, ինչը հանգեցնում է տրամադրության կտրուկ անկման:
Արախիս: Աղի արախիսը մշակված է մեծ քանակութայմբ կասկածելի ծագման հավելանյութերով: Այս մթերքը ևս տրամադրության վրա բացասաբար ազդելու հատկություն ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: