Ես ու Իվետան անհամբերությամբ սպասում ենք փետրվարի 11-ին. Արամ MP3
LIFEՓետրվարի 11-ին ժամը 18:30-ին Դալմա Գարդեն մոլում կկայանա Արամ MP3-ի եւ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակի պրեմիերան. Այդ օրը սիրված երգիչների երկրպագուները կարող են գեղեցիկ երեկո անցկացնել՝ ներկա գտնվելով ոչ միայն տեսահոլովակի պրեմիերային, այլեւ փոքրիկ համերգին.
«Ես ու Իվետան արդեն անհամբերությամբ սպասում ենք փետրվարի 11-ին, քանի որ այդ օրը կներկայացնենք մեր համատեղ աշխատանքը, նաեւ կլինի գեղեցիկ հանդիպում մեր երկրպագուների հետ: Ի դեպ՝ նախապես չէինք պլանավորել, որ պրեմիերան կայանա Սուրբ Սարգսի տոնին, սակայն անկախ մեզանից եղավ գեղեցիկ համընկնում: Այդ օրը լինելու է շատ բարձր տրամադրություն ու լավ հիշողությունների օր. Մեր երգի պրեմիերայից հետո, կարծում եմ, Հայաստանում գարուն կգա, քանի որ այն շատ ուրախ, ռիթմիկ, գունավոր ու գարնանային երգ է: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ օրվանից սկսած մարդկանց միջից ձմեռը դուրս գա»,- Life.panorama.am-ին ժպիտով պատմեց Արամը:
Երգը կոչվում է «Դաշտերով», որի երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Պատմելով երգի նախապատմությունը՝ Արամը նշեց.
«Ես ու Իվետան շատ էինք ուզում մի հետաքրքիր աշխատանք ներկայացնել: Որոշ քննարկումներից հետո հասկացանք, որ ուզում ենք հենց այս ոճում ներկայանանք. Երգը պետք է լիներ ուրախ, ռիթմիկ ու պարային: Հետագայում խոսեցինք Սերժոյի հետ, ով գրեց երաժշտությունն ու գործիքավորումը կատարեց, իսկ Ավետն էլ հեղինակեց երգի խոսքերը»:
Հարցին, թե ինչի հետ է կապված երգի անվանումը, Արամը նկատեց.
«Երկար մտածում էինք, թե ինչպես կոչենք երգը, արդյունքում որոշեցինք, որ այն պետք է կոչվի «Դաշտերով»: Երգը պատմում է աղջկա ու տղայի մասին, թե ինչպես են նրանք հեռավորության վրա կարոտում միմյանց ու ասում, որ դաշտերով, լեռներով ու սարերով կանցնեն՝ իրար հասնելու համար: Կարծում եմ ուրախ ու հետաքրիր անվանում է ու լավ է հնչում»:
Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է: Մշտապես կրեատիվ Իվետան ու Արամը այս տեսահոլովակում եւս հետաքրքիր կերպով կներկայանան.
«Մենք կատակելով մի արտահայտություն ենք հորինել՝ ասում ենք, որ այս տեսահոլովակում «նեոգյուղական արտ» կա: Փորձել ենք գյուղական ատրիբուտիկան օգտագործել՝ հաղորդելով դրան ավելի ոճային, նորաձեւ ուղվածություն: Աշխատել ենք մեր առօրյայում հանդիպող սովորական իրերին անսովոր գույներ եւ ձեւ տալ ու դրանով տրամադրություն ստեղծել: Երգի բառերն ինքնին շատ պարզ են ու իրենց մեջ սյուժե են պարունակում, ուստի մենք որոշեցինք բառերին համհունչ սյուժե չներկայացնել, փոխարենը սյուժեի որոշ գծեր պահպանելով՝ իրականությունից շեղվել ու աչքին հաճելի տեսարաններ ցույց տալ»,- հավելեց Արամ MP3-ը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



