Պենտագոնի նոր ղեկավարը հաստատել Է ԱՄՆ-ի պարտավորությունները Հարավային Կորեայի հանդեպ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 2-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա անվտանգության բնագավառում Հարավային Կորեայի հանդեպ ստանձնած պարտավորություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Մեր նոր վարչակազմը ժառանգել Է երկու երկրների միջեւ հաստատված շատ ամուր հարաբերություններ: Եվ մեր պարտավորությունն Է՝ դրանք դարձնել Էլ ավելի ուժեղ, հատկապես այն սադրանքներին դեմ հանդիման, որոնք հրահրվում են Հյուսիսից (ԿԺԴՀ), որոնց դուք (Հարավային Կորեան) բախվում եք»,-ասել Է նախարարը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում:
«Ես խոսել եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նա ցանկանում Էր շատ հստակ հայտարարություն անել այն գերակայության վերաբերյալ, որը մենք տալիս ենք մեր երկու ժողովուրդների միջեւ դաշինքին»,-նշել Է նա:
Մեթիսը Հարավային Կորեա Է ժամանել այդ հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչների, ներառյալ պաշտպանության նախարար Հան Մուն Հուի հետ բանակցություններ վարելու համար: Մեթիսը պլանավորում Է Սեուլում մնալ փետրվարի 2-ին եւ 3-ին, ինչից հետո պլանավորված Է նրա ուղեւորությունը Ճապոնիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



