Էրդողանը հայտարարել է «Հարևանիդ վերցրու, արի» ծրագրի մեկնարկի մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում զբոսաշրջությունը խթանելուն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմելով արտերկրում բնակվող թուրքերին` նա հայտարարել է, որ իրենք մեկնարկում են «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
«Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չբավարարվեն միայն իրենց գալով, այլ Թուրքիա հրավիրեն իրենց հարևաններին, բարեկամներին, բոլոր ընկերներին: Այդ պատճառով էլ սկսում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև հորդորել է արտերկրում բնակվող թուրքերին հարսանիքները, ծնունդները և այլ կարևոր արարողություններ անել հայրենիքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



