Ուկրաինական տանկերը մտել են Ավդեեւկա
INTERNATIONAL NEWSՑանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել Է Twitter-ի իր օգտահաշվում:
«Ավդեեւկայում մենք հանդիպեցինք ուկրաինացի զինվորականների եւ տանկերի ու լսեցինք, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»,-գրել Է լրագրողը:
Սոցցանցի օգտատերերը նաեւ նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետեւում գտնվում են ԵԱՀԿ-ի առաքելության ավտոմեքենան ու ներկայացուցիչները:
Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնբասում իրադրության սրվելու մասին: Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են գնդակոծումների ինտենսիվությունը մեծացնելու եւ Դոնեցկի շրջանում շփման գծում հարձակման անցնելու փորձերի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



