Աստանայում կանցնի սիրիական կարգավորման հարցերով օպերատիվ խմբի առաջին նիստը
INTERNATIONAL NEWSՍիրիական կարգավորման մասին պայմանավորվածությունների համաձայն ստեղծված օպերատիվ խմբի առաջին նիստը կանցնի Աստանայում, փետրվարի 6-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ օպերատիվ խմբի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՄԱԿ-ի փորձագետները։
«Հանդիպման նպատակն է քննարկել հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի կատարումը, հսկողության միջոցառումների մշակումը ու հրադադարի խախտումների կանխումը, սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև փոխվստահության բարձրացումը, նաեւ հումանիտար աջակցության հարցերի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



