Եթե ցանկանում եք հանգիստ քուն ունենալ՝ հետևեք և օգտագործեք այս մթերքների ցանկը
PHOTOԸստ dailymail-ի՝ մեր անհանգիստ քնի ամենամեծ պատճառն այն սնունդն է, որը մենք ուտում ենք քնելուց առաջ: Քնելուց առաջ ուտելն այնքան էլ լավ սովորություն չէ, հատկապես, երբ ճարպոտ և դժվարամարս ուտելիքներ եք նախընտրում: Բայց, եթե շատ քաղցած եք և չեք կարողանում քնել, կարող եք ուտել մի քանի մթերքներ, որոնք դյուրամարս են:
Ուստի Past.am-ը ներկայացնում է դիետոլոգների սահմանած այն մթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ:
Բանան
Բանանը և նրա կեղևը կալիում և մագնեզիում են օգտագործում որորնք էլ շատ օգտակար են քնի խանգարումների դեպքում և ապահովում է օրգանիզմի հանգստությունը։
Նուշ
Նուշը հարուստ է մագնեզիումով, որն ապահովում է մկանային թուլացում և դյուրացնում է քունը: Նուշը պարունակում է B խմբի վիտամիններ ու մագնիում եւ շատ օգտակար է: Սակայն նշենք, որ քնից առաջ շատ նուշ ուտել խորհուրդ չի տրվում, փորձեք ահմանափակվել տասը հատ նուշով:
Վարսակ
Վարսակի փաթիլները պարունակում են մոտավորապես 200կկալ: Դրանք դյուրամարս են և հանգստացնում են ստամոքսի ցավը:
Հնդկահավ
Նախընտրությունը պետք է տալ այն ուտելիքներին, որոնք հարուստ են տրիպտոֆանով: Մի կտոր հնդկահավի միսը ձեզ կօգնի արագ քնել: Իսկ ահա պիտակ հավի մսի 2 կտորը բավական է ուտելու համար: Այսպիսով, օրգանիզմ կներմուծեք մեծ քանակությամբ, սակայն քիչ ճարպոտ պրոտեիններ:
Պանիր
Այս տեսակ պանրի մի կտորը կհագեցնի ձեզ, այն ունի ընդամենը 80 կալորիա:
Բրինձ
Բրինձ ուտելուց հետո սկսվում է գլյուկոզայի աստիճանական հոսքը արյան մեջ: Հետեւաբար քունն առնելու համար անհրաժեշտ ժամանակը նվազում է կիսով չափ:
Խնձոր
Խնձորը նույնպես կարելի է ուտել քնելուց առաջ. Ավելի լավ է այն խորովեք ջեռոցում, քանի որ դա կակտիվացնի ամուր քնելուն նպաստող նյութերը:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: