Գեղարքունիքի մարզպետին զգուշացրել են. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Գեղարքունիքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար տեղի ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակ կազմողը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:
«Փաստն» արդեն գրել է, որ տեղի ՀՀԿ–ականները վերևներին բողոք են ներկայացրել՝ ասելով, որ մարզպետը ցուցակներում խցկում է միայն իր մտերիմների անունները:
Օրերս, իշխող կուսակցությունից Ռաֆիկ Գրիգորյանին բացատրել են, որ ինքն այդ տարածքում ընդամենը ձայներ «հավաքող» է և թող ԱԺ մտնելու ամբիցիաներ չունենա: Միաժամանակ մարզպետին հանձնարարել են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ ռեյտինգային ցուցակում ընդգրկված կուսակիցները «իրար չուտեն», այլ հաշտ ու խաղաղ «բաժանեն» տարածքները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



