Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


22 սենատորներ Թրամփից պահանջել են խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ

INTERNATIONAL NEWS
 ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի 22 անդամներ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ վերջերս նրա կողմից իրականացված հրթիռային արձակումների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել 2017 թվականի հունվարի 29-ին»,- ասված Է նամակի տեքստում, որը ՏԱՍՍ-ին Է տրամադրել Սենատի արտաքին գործերի կոմիտեի աշխատակազմը: Դրա հեղինակները նշում են, որ նման արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտում են, որի համաձայն Թեհրանը պարտավորվել Է չզբաղվել «միջուկային մարտալիցք կրելու ընդունակ հրթիռների մշակմամբ»:
Նամակն ստորագրել են արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, այդ կոմիտեի ավագ դեմոկրատ Բեն Քարդինը, ինչպես նաեւ պալատի անդամներ Թիմ Քեյնը, Ռոբերտ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն, Լինդսի Գրեմը, Թոմ Քոթոնը, Ռոբերտ Փորթմանը եւ ուրիշներ: 
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը դատապարտում Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ համարում Է, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ  պաշտոնական նախազգուշացում Է անում երկրին: «Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին… Իրանը շարունակում Է սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: ԱՄՆ-ը շարունակում Է դատապարտել Իրանի նմանօրինակ գործողությունները, որոնք խախտում են անվտանգությունն ու կայունությունը եւ պետությունների բարգավաճումը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է նա: 
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել Է նոր հրթիռների արձակումը, նշելով, որ այն չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որը 2015 թվականին հուլիսին Իրանի հետ համաձայնեցվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի կողմից:
Փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագիծ Է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Փաստաթուղթը պատրաստվել Է չորս կոնգրեսականների կողմից, որոնք գլխավորում են Իսրայելի գործերի խումբը, որը գործում Է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության կազմում: Մասնավորապես, օրինագիծն ուղղված Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ պայքարին: 
Օրինագծով նախատեսվում Է «նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Mahan Air ավիաընկերության դեմ, որն օգնում Է Կորպուսին տարածելու ահաբեկչությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել Է, թե ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել Է Իրանին, որը «վերջին շնչում Էր»: «Իրանը վերջին շնչում Էր եւ կկործանվեր նախքան կգար ԱՄՆ-ը եւ նրան փրկօղակ կտար իրանական գործարքի տեսքով՝ 150 մլրդ դոլար»,-գրել Է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: 
«Իրանը պաշտոնապես նախազգուշացված Էր բալիստիկ հրթիռի փորձակման կապակցությամբ: Նրանք պետք Է շնորհակալ լինեին այն ահավոր գործարքի համար, որն ԱՄՆ-ը կնքել Է նրանց հետ»,-ասված Է Թրամփի մեկ այլ հաղորդագրության մեջ:
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network