Նուռն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից
PHOTOՇատերը լսել են նռան բազմակողմանի օգտակարության մասին, սակայն նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլև անփոխարինելի նրանց համար, ովքեր ուզում են նիհարել: Նուռը հարուստ է կիտրոնաթթվով, հատկապես վիտամին C-ով:
Նռան կալորիականությունը 52 կկալ է 100 գ համար: Նռան հյութը օգտակար է նաև մաշկի համար: Եթե չեք սիրում նուռ կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան Ձեզ համար չէ:
Նախաճաշ. միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ
Ճաշ. Եփած հավի միս, 1 բաժակ նռան հյութ
Ընթրիք. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ
Ճաշացանկից արդեն պարզ է, որ սա մոնոդիետա չէ: Դրանում է այս դիետայի մեծ արդյունավետության գրավականը: Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում Դուք կկորցնեք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանաք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: