Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Վագա Ֆարմը» դատի կտա Առողջապահության նախարարությանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմ ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը: Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի առկա խմբաքանակը: Իսկ նշված սերիայի դեղը ներմուծել է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերությունը:


Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը «Փաստի» այն հարցին, թե «Անտիգրիպին» դեղի նշված սերիայի հետ հավաքելը ինչի հետ է կապված, պատասխանեց, որ խոսքը որակական խնդիրներին չի վերաբերում, այլ պատճառն այն է, որ դեղը անօրինական ճանապարհով է ՀՀ ներմուծվել և համարվում է չգրանցված: 


«Խոսքը վերաբերում է միայն նախարարության պաշտոնական կայքում դրված «Անտիգրիպին» դեղի տվյալ սերիային և տվյալ պիտանելության ժամկետ ունեցող դեղին: Նախորդ տարի «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության կողմից ներկրված դեղը Առողջապահության նախարարության կողմից չի հավաստագրվել: Հիմա «Վագա Ֆարմ» ընկերությունը պետք է դեղատներից հավաքի այդ դեղի համապատասխան սերիան: Այս հայտարարությունը մեր շրջաբերականով տեղեկացվել է բոլոր բժշկական հաստատություններին»,– նշեց նա:


Անահիտ Մկրտչյանը նաև հավելեց, թե նման դեպքերում հետ հավաքված դեղը կամ ոչնչացվում է, կամ էլ ներկրող ընկերությունը հետ է վարադարձնում այնտեղ, որտեղից, որ ներմուծել է: Վերջինս նաև տեղեկացրեց, որ թույլտվություն ստանալը մեծ գումարների հետ կապված չէ: Պետք է ընդամենը հայտ ներկայացնել ԱՆ, այնուհետև փորձագիտական եզրակացություն կլինի, կկատարվի լաբորատոր փորձաքննություն, փաստաթղթային ուսումնասիրություն և նոր միայն կտրվի համապատասխան պատասխան՝ դրական կամ բացասական: 


«Փաստը» փորձեց պարզաբանում ստանալ նաև «Վագա Ֆարմ» ընկերությունից պարզելու համար, թե ինչպես է ստացվել, որ հայկական շուկայում դեղերի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկը առանց ազատ շրջանառության համար թույլտվություն ստանալու է դեղ ներկրել: Ընկերության տնօրեն և հիմնադիր Վահե Վարսանյանի հետ չհաջողվեց խոսել, քանի որ ըստ ընկերության աշխատակցի՝ վերջինս զբաղված էր: Սակայն աշխատակիցը չխուսափեց մեր հարցին պատասխանելուց և նշեց, թե առանց թույլտվության ոչ մի դեղ հնարավոր չէ ներկրել:
«Մեզ մոտ այդ դեղն ամբողջությամբ սպառվել է: Առողջապահության նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք պատրաստվում ենք բողոքարկել, դատարան ենք դիմել»,– հավելեց ընկերության աշխատակիցը: Վերջինս նաև նշեց, որ դատական նիստերն սկսվելուն պես՝ իրենք կտեղեկացնեն մեզ:


Հավելենք, որ «Վագա Ֆարմ» ընկերությունը նախորդ տարի նույնպես նման խդրի էր առնչվել, երբ Առողջապահության պետական տեսչությունը վարչական վարույթ էր բացել «Վագա Ֆարմի» նկատմամբ, հայտարարելով, որ տեղի է ունեցել «Էնտերոլ» դեղամիջոցի ապօրինի ներկրում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe