Թրամփը հայտարարել Է, թե չի մեղմացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,- ասել Է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել Էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:
Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում Է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը: «Դա նորմալ պրակտիկա Է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



