Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատգամավորներին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով փետրվարի 2-ին այցելել է Թուրքիա, հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:
Հայտնի է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և մասնավորապես օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ պահանջել էր Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերին ընդունել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպումների ընթացքում Մերկելը բարձրաձայնել է երկրում հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



