Մեթիսը «ջախջախիչ» պատասխան Է խոստացել ԿԺԴՀ-ի միջուկային գրոհի դեպքում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մեթիսը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել Է, որ եթե նա որոշի միջուկային զենք օգտագործել, պատասխանը կլինի «ազդու եւ ջախջախիչ», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած հարձակում հետ կմղվի, եւ միջուկային զենքի ցանկացած կիրառման կհետեւի ազդու եւ ջախջախիչ պատասխան»,- հայտարարել Է նա Սեուլում, որտեղ գտնվում Է երկօրյա այցով: Փետրվարի 3-ին Մեթիսը պլանավորում Է մեկնել Ճապոնիա:
Մեթիսի հայտարարությունը հնչել Է այն անհանգստությունների ֆոնին, թե Փենյանը, հավանաբար, պատրաստվում Է փորձարկել նոր բալիստիկ հրթիռ, ինչը մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի նոր վարչակազմին՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
4
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
5
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch



