ԱՄՆ-ի հանրախանութների ցանցը հրաժարվել Է վաճառքի համար ապրանքներ գնել Թրամփի դստեր ֆիրմայից
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել Է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու Է ընթացիկ տարվա աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Nordstrom-ն իր որոշումը բացատրել Է առեւտրանիշի վատ վաճառքով: «Մենք միշտ հայտարարել ենք, որ գնումների մասին որոշումներն ընունում ենք վաճառքների արդյունքների հիման վրա: Մեզ մոտ ներկայացված են հազարավոր տարբեր առեւտրանիշեր, այդ թվում՝ ավելի քան 2 հազարը՝ կայքում»,- The Hollywood Reporter հանդեսին հայտարարել են ցանցի մամուլի ծառայությունում, որի կենտրոնակայանը գտնվում Է Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):
Հանդեսն առայժմ որեւիցե փոխադարձ կապ չի հայտնաբերել հանրախանութների ցանցի որոշման եւ Թրամփի հակառակորդների գործողությունների միջեւ, որոնք կոչ են անում չգնել նրա դստեր ֆիրմայի արտադրանքը, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնք թողարկում են ԱՄՆ-ի նախագահին պատկանող ձեռնարկությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



