Հայ գրոսմայստերները կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը
SOCIETYՀայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիան այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա օփեն»-ին կմասնակցեն 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին: «Պորտուգալիա օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են ուղևորվել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, մրցաշարին կմասնակցի նաև Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



