Ի՞նչ կպատահի, եթե բոլոր ըմպելիքները փոխարինեք ջրով
LIFEՄենք բոլորս հասկանում ենք, որ ավելի լավ կլինի հրաժարվել սուրճից, գազավորված ըմպելիքներից և դրանց փոխարեն սուրճ խմել: Բայց քչերին է հայտնի, թե հատկապես ի՞նչ օգուտ է տալիս ջուրը մեր օրգանիզմին և արժե՞ տարվել շատ ջուր խմելու մոլուցքով:
1. Դուք հնարավորություն կունենաք ավելի արագ նիհարել
9 օր մնացած ըմպելիքները ջրով փոխարինելով՝ Դուք կկորցնեք 0,5 կիլոգրամ: Դա հավասարազոր է այդքան օրերի ընթացքում 8 կմ վազելուն:
2. Դուք կարագացնեք Ձեր նյութափոխանակությունը, ինչը կավելացնի էներգիայի մակարդակը
Եթե ճշտապահորեն ջուր եք խմում, այն միացնում է նյութափոխանակությունը: Առավոտյան ընդամենը 0.5 լիտր ջուրը խթանում է նյութափախանակությունը 24%-ով:
3. Ձեր ուղեղը կսկսի ավելի լավ աշխատել
Ուղեղի 75-80%-ը ջուր է, և, օրգանիզմում ջրի բալանսը պահելով, Դուք նրան «վառելիք» եք տալիս՝ լավ աշխատելու համար:
4. Դուք սկսում եք ավելի քիչ ուտել
Ջուրը փակում է ախորժակը, ինչը կրկին քաշի վրա է անդրադառնում:
5. Ձեր օրգանիզմն արագորեն ազատվում է թունավոր նյութերից
Ջուրը բնական կերպով մաքրում է օրգանիզմը թույներից՝ պաշտպանելով օրգանիզմը շուտ ծերանալուց:
6. Նվազում է բազմաթիվ հիվանդությունների հավանականությունը
Այս շարքին են դասվում հիպերտոնիան, միզապարկի հիվանդությունները և նույնիսկ աղիների քաղցկեղը:
7. Ձեր սիրտը սկսում է նկատելիորեն հեշտ աշխատել
Երբ օրգանիզմը ջրազրկվում է, արյունը խտանում է, և սիրտն սկսում է այն ավելի դժվար մղել, մեծանում է տրոմբների հավանականությունը: Օրական 5 բաժակ ջուրը սրտի կաթվածի հավանականությունը նվազեցնում է 41%-ով:
8. Մի ամսում մաշկն ավելի նուրբ, իսկ ծակոտիներն ավելի մաքուր են դառնում
Ջուրը ներսից մաքրում և խոնովեցնում է մաշկը:
9. Եվ, վերջապես, Դուք հսկայական միջոցներ եք խնայում
Սուրճի, գարեջրի ու գազավորված ըմպելիքների գներն անհամեմատելի են ջրի գնի հետ: Ինչու՞ մի քիչ չհարստանաք՝ հոգ տանելով Ձեր օրգանիզմի մասին:
Նյութի աղբյուրը՝ adme.ru:
Թարգմանությունը՝ Past.am-ի: