Չղջիկ-ռոբոտը կփոխարինի անօդաչուներին
SOCIETYՄի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող Է փոխարինել սովորական անօդաչու թռչող ապարատներին: Դրա աշխատանքի ցուցադրությամբ տեսագրությունը հրապարակվել Է Science Magazine հանդեսի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Bat Bot-ը կարող Է նմանակել չղջիկների թռիչքաձեւը, այդ թվում՝ սավառնել եւ վայրասլաց թռիչք կատարել: Դրա թեւերի բացվածքը 50 սանտիմետր Է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ:
Ռոբոտն ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ Է քվադրոկոպտերից եւ կարող Է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս: Այն առաջարկվում Է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ եւ ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



